Դեկտեմբերի 24-ին Երևանում` Կոմիտասի անվան պանթեոնում, կայացավ Հայաստանում առաջին դելֆինարիումի բացումը, որի շինարարությունն իրականացրել է ուկրաինական «Նեռում» ընկերությունը: Օդեսսայից երևան են բերվել չորս դելֆիններ, երկու ծովային կատուներ և մեկ ծովառյուծ: Ինչպես հայտարարում են սեփականատերերը, կանցկացվի նաև դելֆինոտերապիա:
Մոտ 50 հայկական և միջազգային կազմակերպություններ հանդես են գալիս դելֆինարիումի բացման և շահագործման դեմ, այդ կապակցությամբ բացման ժամանակ տեղի ունեցավ բողոքի խաղաղ ակցիա: