25 դեկտեմբերի 2010 - 15:02 AMT
Զավեն Անդրիասյանը շախմատի փառատոնում առաջատարից ետ է մնում 0,5 միավորով

Շախմատի միջազգային փառատոնում, որն ընթանում է հոլանդական Գրոնինգենում, շարունակում է վստահ հանդես գալ Զավեն Անդրիասյանը: Հայ շախմատիստը 4 տուրից հետո 3 միավոր է վաստակել և առաջատար Դեյան Բոյկովից (Բուլղարիա) և Իլյա Նիժնիկից (Ուկրաինա) ետ է մնում կես միավորով: Վահե Բաղդասարյանն ունի 2,5 միավոր:

Միջազգային վարպետ Կարինա Ամբարցումովան ՌԴ արագ շախմատի գավաթի մրցաշարում գրավել է առաջին տեղը՝ 9 հնարավորից վաստակելով 7,5 միավոր, հաղորդում է armchess.am-ը: