25 մայիսի 2003 - 23:21 AMT
17.00 -Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԸՆՏՐԱԶԱՆԳՎԱԾԻ 31 ՏՈԿՈՍԸ
17.00-ի դրությամբ Հայաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցել է երկրի 720 243 քաղաքացի կամ ընտրողների ընդհանուր թվի 31 տոկոսը: Այդ մասին հաղորդել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Աննա Ալեքսանյանը: Նրա խոսքերով` Երեւանում քվեարկել է ընտրազանգվածի 36,2 տոկոսը կամ 173 235 քաղաքացի, իսկ ընտրողների ամենաակտիվ մասնակցությունն արձանագրվել է Սյունիքում` 45,8 տոկոս եւ Վայոց Ձորում` 45 տոկոս: Ընդհանուր առմամբ շրջաններում քվեարկել են. Արագածոտնում` 34 243 , Արարատում` 57 507, Արմավիրում` 69 106, Գեղարքունիքում` 63 336, Լորիում` 73 536, Կոտայքում` 76 108, Շիրակում` 60 682, Սյունիքում` 57 043, Վայոց Ձորում` 16 905 եւ Թավուշում` 38 442 ընտրող: