Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում դեկտեմբերի 26-ին կայացել է Հայկական ռոք ասոցիացիայի հիմնադրմանը նվիրված փառատոն։ Միջոցառմանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով ասոցիացիայի հոգաբարձուների խորհրդի նախագահն է։ Փառատոնի ընթացքում ելույթ են ունեցել ասոցիացիայի անդամ հայաստանյան 9 ռոք խմբեր, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը։