28 դեկտեմբերի 2010 - 13:10 AMT
Բինյամին Նեթանյահու. Իսրայելը ներողություն չի խնդրի Թուրքիայից

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն բացառել է Թուրքիայից պաշտոնական ներողություն խնդրելու հնարավորությունը` իսրայելցի զինվորականների հետ բախման արդյունքում մահացած 9 թուրք քաղաքացիների համար, հաղորդում է Ազատություն ռադիոն:

Նեթանյահուն լրագրողներին ասել է, որ պատրաստ է Թուրքիային ցավակցություն հայտնել մարդկանց մահվան առիթով, բայց մտադիր չէ ներողություն խնդրել զինվորների գործողությունների համար, որոնք ուղղակի կատարել են իրենց պարտքը:

Այս տարվա մայիսին զինվորականները կասեցրել են այսպես կոչված «Ազատության նավատորմի» շարժումը, որը մարդասիրական բեռ էր տանում Գազայի հատվածի բնակիչների համար` շրջանցելով տարածքի իսրայելական շրջափակումը: Նավերից մեկում բախման հետևանքով մահացել են մի քանի պաղեստինամետ ակտիվիստներ: