28 դեկտեմբերի 2010 - 15:26 AMT
Գագիկ Մինասյան. Իշխանության մարմինները, որոնք պատասխանատու են ձվի գների բարձրացման համար, ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ

«Հայաստանի տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը զբաղվում է հավկիթի հարցով և թույլ չի տա անհիմն գնաճ»,-ասել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը՝ ելույթ ունենալով Երևանում կայացած մամլո ասուլիսում: Նա նշել է, որ լիովին չի տիրապետում անհրաժեշտ տեղեկատվությանը առավել հանգամանալից պատասխանելու համար:

Այնուամենայնիվ, ըստ հանձնաժողովի նախագահի, նախատոնական օրերին պահանջարկը գերազանցեց առաջարկը, որի պատճառով էլ նման իրավիճակ ստեղծվեց: Ավելին, ըստ նրա, շուկայում չի կարող հակամենաշնորհային համաձայնություն լինել, քանի որ այդ փաստը շատ շուտ ի հայտ կգար, իսկ նրա մասնակիցները ստիպված կլինեին տուգանք վճարել: «Ես հեռու եմ այն մտքից, որ տնտեսվարող սուբյեկտները արտադրել են ձուն և հատուկ պահեստավորել հետագայում իրացնելու համար»,-հավելել է Գագիկ Մինասյանը: