25 մայիսի 2003 - 21:46 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ, ՔԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵԼԸ, ԳՏՆՈՒՄ Է ԱԺՄ ԱՌԱՋՆՈՐԴ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
Հայաստանի նոր խորհրդարանը շատ ավելի կարեւոր խնդիրներ ունի լուծելու, քան իր գործունեությունը երկրի նախագահին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելուց: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հայտարարել «Արդարություն» ընդդիմադիր դաշինքի մեջ մտնող Հայաստանի Ազգային ժողովրդավարական միության առաջնորդ Վազգեն Մանուկյանը: Նրա կարծիքով, նոր խորհրդարան ընտրված պատգամավորները, այդ թվում նաեւ ընդդիմության ներկայացուցիչները, պետք է սկսեն ոչ թե իմպիչմենտից, այլ իշխանության թեւերի միջեւ հստակ հավասարակշռության հաստատումից, գործադիր իշխանության հստակ կարգավիճակի եւ նրա պատասխանատվության սահմանումից: Այնուհետեւ անխուսափելիորեն հարցեր կառաջանան այն մասին, թե ինչ հարաբերություններ կհաստատվեն նոր խորհրդարանում ներկայացված տարբեր քաղաքական ուժերի միջեւ, ասել է Վազգեն Մանուկյանը: