25 մայիսի 2003 - 23:09 AMT
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՏԱԲՈՒՄ ՀԵՐՔԵԼ ԵՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՀԿ-Ի ԿՈՂՄԻՑ ԹՈՒՅԼ ՏՎԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հաղորդագրությունները ընտրությունների ընթացքում ՀՀԿ-ի կողմից թույլ տված խախտումների մասին «չեն համապատասխանում իրականությանը»: Այդ մասին «Մեդիամաքս» գործակալությանն է հայտարարել Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար Գալուստ Սահակյանը` մեկնաբանելով «Դաշնակցության» ներկայացուցիչների հայտարարություններն այն մասին, որ մի շարք ընտրատեղամասերում ՀՀԿ-ի ներկայացուցիչների կողմից թույլ են տրվում խախտումներ: ՀՀԿ-ի շտաբի ղեկավարը հայտնել է, որ «ընդհանուր առմամբ ընտրությունները հանգիստ են անցնում»: