25 մայիսի 2003 - 20:41 AMT
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՀԱՅՑԵՐԻ ՏԱՐԱՓԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՑ ԴԺԳՈՀ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՑ ԵՎ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Ես չեմ բացառում այն հնարավորությունը, որ Հայաստանի Սահմանադրական Դատարանի (ՍԴ) գործը զգալիորեն կավելանա այսօրվա խորհրդարանական ընտրություններից հետո: Այդ մասին այսօր քվեարկությունից հետո լրագրողներին է հայտարարել ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, դա բացատրելով նրանով, որ «ընտրություններին մասնակցում են ավելի քան 20 կուսակցություններ եւ դաշինքներ, որոնցից յուրաքանչյուրը մեծ սպասելիքներ ունի»: «Եթե գումարենք կուսակցությունների բոլոր կանխատեսումները, ապա կստացվի 300 տոկոսանոց նիշը գերազանցող թիվ»,- նշել է նա, ավելացնելով, որ քվեարկության արդյունքների հրապարակումից հետո նրանց արձագանքը սպասելիքներին համարժեք կլինի: Գ. Հարությունյանի խոսքերով, հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ բողոքները պետք է ՍԴ հանձնվեն 7 օրվա ընթացքում, իսկ դրանց ուսումնասիրմանը տրվում է ընդամենը 30 օր ժամանակ, եւ բողոքների մեծ քանակության դեպքում ՍԴ-ում կառաջանան օբյեկտիվ դժվարություններ: