17 հունվարի 2011 - 11:19 AMT
Ռոբերտ Արզումանյանն առաջին խաղն է անցկացրել լեհական «Սլասկ» ակումբի կազմում

Լեհական «Սլասկ» ակումբի կազմում փորձաշրջան անցնող Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանն իր առաջին խաղն է անցկացրել: «Սլասկը» զիջեց «Նաչոդին» 2:3 հաշվով:

Արզումանյանը դաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում և փոխարինվեց 66-րդ րոպեում:

Ակումբի պաշտոնական կայքը հաղորդում է, որ Արզումանյանը ևս 10 օր ունի, դրսևորելու համար իր ունակություններն ակումբի Մարկո Կրասիչի գլխավորած մարզչական կազմի առջև:

«Սլասկը» նախապատրաստական փուլը կանցկացնի մինչ հունվարի 26-ը և առաջին ընկերական խաղը կանցկացնի «Զագլեբիե» (Սոսնովեց) ակումբի հետ: