17 հունվարի 2011 - 11:34 AMT
Շախմատի Հայաստանի առաջնության 6 տուրերից հետո Սիրանուշ Անդրիասյանը 4,5 միավորով կրկին առաջատար է

Հանգստյան օրերին կայացել են շախմատի Հայաստանի կանանց առաջնության 5-րդ և 6-րդ տուրերը: Սիրանուշ Անդրիասյանը սպիտակ ֆիգուրներով հաղթել է Նարիա Մովսիսյանին, իսկ Անահիտ Խառատյանի հետ կիսել է միավորները: Անդրիասյանը 6-րդ տուրից հետո հավաքել է 4.5 միավոր և շարունակում է զբաղեցնել առաջին տեղը:

Նարինե Գասպարյանը և Շուշաննա Սարգսյանը հավաքել են 4-ական միավոր և զբաղեցնում են համապատասխանաբար 2-րդ և 3-րդ տեղերը: Հունվարի 17-ին տեղի է ունենալու 7-րդ տուրը: Նույն օրը կայանալու է երկրի տղամարդկանց առջանության վիճակահանությունը: