25 մայիսի 2003 - 21:04 AMT
14.00-Ի ՏՎՅԱԼՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԱՎԵԼԻ ՔԱՆ 18 ՏՈԿՈՍԸ
14.00-ի դրությամբ Հայաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցել է երկրի 417 966 քաղաքացի կամ ընտրողների ընդհանուր թվի 18,33 տոկոսը: Այդ մասին հաղորդել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Համլետ Աբրահամյանը: Հիշեցնենք, որ Հայաստանի ընտրազանգվածը կազմում է 2 317 945 մարդ, ինչը 17 545 ավելի է, քան նախագահական ընտրությունների ժամանակ: