20 հունվարի 2011 - 11:10 AMT
Սիրանուշ Անդրիասյանը դարձել է շախմատի Հայաստանի չեմպիոն

Ավարտվել է շախմատի Հայաստանի 66-րդ առաջնությունը: Չեմպիոնի տիտղոսը նվաճել է Սիրանուշ Անդրիասյանը, որն ամենաբարձր վարկանիշն է ունեցել մասնակիցների շարքում: Առաջնությունում Անդրիասյանը 5 պարտիաներում տարել է 5 հաղթանակ, և 4 պարտիաներն ավարտվել են ոչ ոքի:

Երկրորդ տեղը 4.5 միավորով զբաղեցրել է 2010-ի Հայաստանի չեմպիոն Անահիտ Խառատյանը, երրորդ տեղում 4.5 միավորով Լիա Մարտիրոսյանն է:

Հաղթողը ստացել է 300 հազար դրամ և մտել շախմատի Հայաստանի կանանց հավաքական, իսկ երկրորդ և երրորդ տեղը զբաղեցնողները ստացել են համապատասխանաբար 200 հազար և 150 հազար դրամ: