21 հունվարի 2011 - 09:27 AMT
Իրանը մտադիր չէ հրաժարվել ուրանի հարստացումից

Իրանը մտադիր չէ հրաժարվել ուրանի հարստացումից, բայց շարունակում է համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ: Այդ մասին Մոսկվայում հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ին կից Իրանի ներկայացուցիչ Ալի Ասգար Սոլթանիեն:

«Թեհրանը միջուկային վառելիքի կայուն առաքումների երաշխիք չունի, և եթե փող չներդնել դրա արտադրության մեջ, կորչելու է Բուշերի ԱԷԿ-ի շինարարության մեջ ներդրված կապիտալը»,- ասել է Սոլթանիեն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: