25 մայիսի 2003 - 19:39 AMT
ՔԻՉ ԹԵ ՇԱՏ ԱՐԴԱՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ «ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ» ԴԱՇԻՆՔԸ ԿԿԱԶՄԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ, ԳՏՆՈՒՄ Է ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ
Ես կարծում եմ, ընտրողների ակտիվությունը խորհրդարանական ընտրություններում ավելի բարձր կլինի, քան նախագահական ընտրությունների ժամանակ: Այդ մասին այսօր քվեարկելով ՀՀ խորհրդարանի ընտրություններում լրագրողներին է հայտարարել «Արդարություն» դաշինքի համանախագահ, Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը: Նրա խոսքերով, «խորհրդարանական ընտրությունները չի կարելի դիտարկել նախագահի ընտրությունների բացասական հետեւանքների համատեքստում»: Ընդ որում նա հույս է հայտնել, որ քիչ թե շատ արդար ընտրությունների դեպքում «Արդարություն» դաշինքը կկազմի խորհրդարանական մեծամասնություն»: