21 հունվարի 2011 - 11:49 AMT
Գործարկվել է մարշալ Համազասպ Բաբաջանյանի թանգարանի կայքէջը

Բացվել է Օդեսայում գործող զրահատանկային զորքերի մարշալ Համազասպ Բաբաջանյանի թանգարանի կայքէջը՝ http://ahbmarshal.ho.ua/, հայտնում է Analitika.at.ua-ն:

2001 թվականին Օդեսայում գրանցվել է «Համազասպ Բաբաջանյանի անվան հիշատակի ընկերակցությունը», որի նպատակն է մարշալի հիշատակի հավերժացումը, երիտասարդության դաստիարակությունը: Թանգարանը գործում է 2004թ. փետրվարից: