Բաքվում Ռուսական տեղեկատվա-մշակութային կենտրոնի գործառությունը ծառայում է հումանիտար կապերի ընդլայնմանը: Այդ մասին հայտնել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Պոլադ Բյուլբյուլօղլուն: «Այդ կապերը լայն հնարավորություններ են ստեղծում առավել բարեկամական հարաբերությունների ստեղծման, մշակութային, գիտական, կրթական, սպորտի ոլորտներում կապերի հաստատման համար»,- նշել է դեսպանը:
ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանն ասել է նաև, որ Հայաստանի հետ ժողովրդական դիվանագիտությունը շարունակվում է: «Մենք աշխատանքներ ենք վարում հայկական և ադրբեջանական մտավորականության հերթական այցը Լեռնային Ղարաբաղ կազմակերպելու շուրջ, սակայն այժմ արդյունքների մասին խոսելը դժվար է»,- նկատել է նա, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: