24 հունվարի 2011 - 15:35 AMT
Հայկական բանակում կստեղծվի հատուկ զորամաս ՏՏ մասնագետների համար

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել ՀՀ պաշտպանության նախարարության հետ ս.թ. գարնանային զորակոչի շրջանակում տեխնոլոգիական մասնագիտություններ ունեցող զորակոչիկներից բարձր տեխնոլոգիական զորամաս ստեղծելու մասին: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին են հայտնել ԻՏՁՄ մամլո ծառայությունում:

Հատուկ պահանջարկ կունենան հետևյալ մասնագիտությունները՝ ցանցային մասնագետներ, բարձրորակ ծրագրավորողներ, բարդ ծրագրային համակարգեր ներդնողներ, ռոբոտաշինություն, պատկերների ճանաչման խնդիրներ

Մինչև զորակոչը զորակոչիկների շրջանակում կանցկացվի հատուկ մրցույթ, որի արդյունքում նրանք կառաջարկվեն ծառայության նշված ստորաբաժանման մեջ: