Ղարաբաղյան հակամարտությունը չպետք է ռազմական լուծում ունենա: Այդ մասին «Ղարաբաղյան կարգավորում. եռակողմ հանդիպման արդյունքները» թեմայով Երևան-Մոսկվա հեռուստակամրջի ժամանակ հայտարարել է ՌԴ Քաղաքական կոնյուկտուրայի կենտրոնի գլխավոր տնօրեն Սերգեյ Միխեևը: « Երևանին ու Բաքվին ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծման դրդելու փորձերը աղետալի կլինեն: Ըստ նրա, ռազմական գործողությունների վերսկսումը ղարաբաղյան հակամարտության գոտում կհանգեցնի առնվազն 100 հազար զոհի երկու կողմից, ինչպես նաև խաչ կքաշի տարածաշրջանային նախագծերի վրա:
«Բանակցությունները, որքան էլ տևեն, ավելի նախընտրելի են, քան մարդկանց սպանությունը»,-ասել է ռոսւ փորձագետը: