30 հունվարի 2011 - 16:43 AMT
Իրանի Մեջլիսը վստահության քվե տվեց նորանշանակ արտգործնախարար Ալի Աքբար Սալեհիին

Իրանի Իսլամական խորհրդարանը (Մեջլիսը) հունվարի 30-ին քննարկման դրեց արտաքին գործերի նորանշանակ նախարար Ալի Աքբար Սալեհիին վստահության քվե տալու հարցը և 146 կողմ, 60 դեմ և 25 չեզոք ձայներով հաստատեց նրան: Այսօրվա նիստին ներկա էին Մեջլիսի պատգամավորներից 243-ը:

Նախագահ Ահմադինեժադը խորհրդարանում ունեցած իր ելույթում ասաց. «Այսօր մենք հզոր, ազդեցիկ և կանոնավոր արտաքին քաղաքականության կարիքն ունենք»:

ԻԻՀ նախագահը շեշտելով, որ «Սալեհին լուսավոր վիճակացույց ունի», ասել է, որ ԱԳՆ կառույցը հիմունքային փոփոխության պիտի ենթարկվի, հաղորդում է Թեհրանի «Արաքս» թերթը: