2010 թվականին Հայաստանում կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում շահույթը կազմել է 192,5 մլրդ դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը: 2009 թվականի համեմատ շահույթի աճը կազմել է 103%: Շահույթի առյուծի բաժինն ընկնում է հեռահաղորդակցության ծառայությունների մատուցմանը` ավելի քան 159 մլրդ դրամ, ևս 20 մլրդ դրամ է կազմում շահույթը ՏՏ ոլորտում մատուցված ծառայություններից: Դրա հետ մեկտեղ ավելի քան 11 մլրդ դրամ է կազմել շահույթն առևտրից և 1,9 մլրդ դրամ կազմել է տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտում արտադրության վաժինը: