1 փետրվարի 2011 - 18:05 AMT
Թուրք հաքերները «լայնորեն գովազդեցին» Հայոց ցեղասպանության փաստը

«Թուրքական խումբ 1923» հաքերների խումբը կոտրել է շուրջ 6700 օտարերկրյա կայք, որտեղ հիշատակվել է Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հայտնում է թուրքական Internet Haber պարբերականը, կոտրած կայքերի վրա զետեղվել են Ցեղասպանությունը մերժող հայտարարություններ թուրքերեն և անգլերեն լեզուներով: Ինչպես ասվում է հաքերների հայտարարության մեջ, թուրք կիբերհանցագործները մտադիր են շարունակել գրոհել այն երկրների կայքերը, «որոնք վիրավորական և նվաստացուցիչ հայտարարություններ են անում Թուրքիայի հասցեին»: