Եգիպտոսում ներկայումս ավելի քան 200 Հայաստանի քաղաքացի է գտնվում: Ինչպես PanARMENIAN.Net-ին է հաղորդել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը, նրանցից 160-ը գտնվում են Շարմ-էլ-Շեյխ հանգստավայրում, իսկ մոտ 50-ը` Կահիրեում: «Նրանց թվում զբոսաշրջիկներ են, Հայաստանի դեսպանատան աշխատակիցներ ու նրանց ընտանիքի անդամներ, ինչպես նաև հինգ ուսանողներ»,- ասել է Բալայանը:
Նրա խոսքով` Եգիպտոսից Հայաստանի քաղաքացիների էվակուացման մասին որոշում առայժմ չի ընդունվել: