Ռոբերտ Արզումանյանն ու Լևոն Հայրապետյանը ընկերական խաղեր են անցկացրել լեհական ակումբներում, որոնց հետ վերջերս պայմանագիր են կնքել:
Հայրապետյանը լեհական «Լեհիայի» կազմում խաղացել է «Վոլինի» հետ: Խաղան ավարտվել է 2:2 հաշվով: Հայ ֆուտբոլիստը երկու խաղակեսն էլ դաշտում է անցկացրել:
«Յագելոնիան» ընկերական խաղ է անցկացրել «Զիմբրուի» հետ: Արզումանյանը խաղացել է առաջին խաղակեսում, նրա ակումբը հաղթել է 1:0 հաշվով:
Յուրա Մովսիսյանը առաջին մարզումն է անցկացրել «Կրասնոդարի» կազմում և լավ տպավորություն է թողել: