Արաբական պետությունների լիգան հայտարարել է, որ առաջին ամենամյա «Երուսաղեմի պաշտպանության խորհրդաժողովը», որը պետք է կայանար Քաթարում, կհետաձվի անորոշ ժամանակով՝ կապված Եգիպտոսում և որոշ այլ արաբական երկրներում անկայուն քաղաքական իրավիճակի հետ: Մուհամմեդ Սուբին, որը ԱՊԼ գլխավոր քարտուղարի օգնականն է, հայտարարել է, որ նման որոշում է ընդունվել Քաթարի իշխանությունների և մի շարք արաբական երկրների ղեկավարների հետ խորհրդակցությունների արդյունքում, հայտնում է Xinhua գործակալությունը: