Հայաստանում երկպալատանի խորհրդարան ստեղծելու գաղափարը հանգամանալից հանրային քննարկման կարիք ունի: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ-ից ԱԺ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը: «Կա գաղափար, որը մանրազնին քննարկման կարիք ունի»,- ասել է նա` մեկնաբանելով սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի վերջերս կատարած հայտարարությունը:
Միաժամանակ, պատգամավորը հաղորդել է, որ այդ հարցը չի քննարկվել ոչ Հայաստանի Հանրապետական կուսակցության, ոչ Ազգային ժողովի կողմից:
Նա նաև նշել է, որ համահայկական ինստիտուտ ստեղծելու գաղափարը, որը պետք է միավորի Հայաստանի, Արցախի և սփյուռքի հայերին, նոր չէ, և այդ գաղափարը հնչել է դեռ 1999-ին: