3 փետրվարի 2011 - 15:53 AMT
Լեռնիկ Ալեքսանյան. ՀՀԿ-ն ցանկության դեպքում կարող է մեկ օրում կրկնապատկել իր անդամների քանակը

Իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը,(ՀՀԿ) հաշվի առնելով իր վարչական ռեսուրսը, ցանկության դեպքում կարող է մեկ օրում կրկնապատկել իր անդամների քանակը: Այդ մասին լրագրողներին Երևանում ասել է ՀՀԿ-ից ՀՀ ԱԺ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը: Միաժամանակ, մեկնաբանելով Հայաստանի «Առաջադիմական» և Երիտասարդական կուսակցությունների միավորումը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ, նա դեմ է խոշորացմանն այլ կուսակցությունների հաշվին:

Ալեքսանյանի կարծիքով, նման մեծացումը միշտ չէ, որ կարող է օգուտ բերել: Նա ընդգծել է, որ յուրաքանչյուր կուսակցության գործունեությունը պետք է հիմնվի սեփական գաղափարախոսության վրա: