Փետրվարի 3-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում իրականացվել է 2,8 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 365.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 365.5 դրամ:
Ընդ որում, փետրվարի 3-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 365.27 դրամ` փետրվարի 2-ի համեմատ ավելանալով 0.52 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը 503.31 դրամ է` նվազելով 0.88 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքն ավելացել է 0.07 կետով` կազմելով 12.46 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: