Պատերազմի վերսկսումը Ղարաբաղում առաջիկայում քիչ հավանական է: Այդ մասին հայտարարել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանը Երևանում կայացած մամլո ասուլիսում: Չբացառելով ռազմական գործողությունների վերսկսման տեսական հնարավորությունը՝ նա ընդգծել է, որ տվյալ պահին պատերազմ ոչ ոքի հարկավոր չէ:
Ըստ նրա, պատերազմում շահագրգռված չեն ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը, ոչ այլ պետություններ, որոնք իրենց շահերն ունեն տարածաշրջանում: