Փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Քաղցկեղը մահվան ամենատարածված պատճառն է ամբողջ աշխարհում: Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության գնահատմամբ, առանց համապատասխան միջամտության 2005-ից 2015-ն ընկած ժամանակահատվածում քաղցկեղից 84 միլիոն մարդ կմահանա:
Ամեն տարի փետրվարի 4-ին ԱՀԿ-ն աջակցում է Քաղցկեղի դեմ միջազգային միությանը այդ հիվանդության դեմ պայքարի միջոցների առաջխաղացման համար: Քաղցկեղի պրոֆիլակտիկան և քաղցկեղային հիվանդություններով տառապող մարդկանց կյանքի որակի բարձրացումը պարբերաբար դառնում են այդ օրվա քննարկման թեմաները: