Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը շարունակում է հրավիրել խորհրդակցություններ՝ գյուղատնտեսության ամենահրատապ խնդիրներին հանգամանորեն ծանոթանալու, համապատասխան մասնագետների ու պաշտոնյաների հետ դրանց լուծման կոնկրետ քայլերը գտնելու համար;
Հրավիրված հերթական խորհրդակցության քննարկման առարկան սերմացուով ապահովվածության և սերմնաբուծության զարգացման խնդիրներն էին:
Քննարկմանը ներկա էին՝ «Սերմերի գործակալություն» և «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ներիի, «Գյումրիի սելեկցիոն կայան» ՊՓԲԸ-ի տնօրենները, սերմնաբույծներ Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի, Արմավիրի, Արարատի մարզերից:
Նախնական հաշվարկով գարնան ցանքի համար պահանջվում է շուրջ 11-12 հազար տոննա հացահատիկի սերմացու: Նշվեց, որ նախորդ տարի արտադրված 207 տոննայից բացի, հանրապետությունում առկա է ևս 200-250 տոննա նման որակի սերմացու, չհաշված գյուղացիական տարբեր տնտեսությունների ունեցածը: Իսկ սերմնարտադրությամբ զբաղվող ֆերմերային տնտեսություններն ունեն 95 տոննա բարձր վերարտադրության, ինչպես նաև 100 տոննա առաջին և 60 տոննա երկրորդ վերարտադրության գարնանացան գարու սերմացու:
Նախարարը լսեց խնդրին լավագույնս տիրապետող սերմնաբույծներին, կարևորելով նրանց դիտողություններն ու նկատառումները և հանձնարարեց միջոցներ ձեռնարկել գարնանացանի աշխատանքներն առանց խոչընդոտների կազմակերպելու, աշնանացանի պակաս ծավալները լրացնելու համար, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը: