4 փետրվարի 2011 - 18:03 AMT
Մարդու իրավունքների նոր պաշտպանը պետք է ՈԿԿ ներկայացուցիչ լինի, գտնում է հայ պատգամավորը

Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի հանդեպ իշխանությունների անհարգալից վերաբերմունքի դրսևորում է երկրում գործող օմբուդսմենի բացակայությունը, Երևանում լրագրողներին է հայտնել «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը: Ժամանակին օմբուդսմենի պաշտոնը զբաղեցրած Ալավերդյանը գտնում է, որ ցանկության դեպքում իշխանությունները կարող էին այնպես անել, որպեսզի Արմեն Հարությունյանը շարունակեր կատարել իր պարտավորությունները մինչև նոր օմբուդսմենի ընտրությունը:

Պատգամավորը նաև ավելացրել է, որ ցանկալի է նոր օմբուդսմեն ընտրել հասարակական կազմակերպություններին անդամակցող անձանց թվից, քանի որ նրանք հետագայում ավելի ազատ կլինեն իրենց աշխատանքում: