ՀՀ Ազգային Ժողովի արտաքին կապերի գծով մշտական կոմիտեն 30 օրով հետաձգել է «1988-1994թթ. Ադրբեջանում հայերի դեմ հանցագործությունները ցեղասպանություն ճանաչելու մասին» հայտարարության նախագծի քննարկումը, հաղորդում է «Ժառանգություն» կուսակցության մամլո ծառայությունը: Դիտարկումը հետաձգվել է հեղինակի համաձայնությամբ և կոմիտեի որոշման համաձայն`նախագծին պատգամավորների ավելի հանգամանալից ծանոթության համար:
Հայտարարության նախագծի հեղինակը «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Լարիա Ալավերդյանն է: