Աֆրիկայի հյուսիսում և այլ մահմեդական երկրներում տեղ գտած իրադարձությունները բխում են իսլամական հեղափոխությունից, որն իրագործեց Իրանի ժողովուրդը: Այդ մասին ուրբաթօրյա նամազի ժամանակ ասել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Համենեին, հաղորդում է IRINN հեռուստաալիքը:
«Իրադարձությունները Եգիպտոսում, Թունիսում և այլ մահմեդական երկրներում տեղի են ունենում իսլամական հեղափոխությունից հետո առաջացած իսլամական վերելքի շնորհիվ»,- ասել է այաթոլլահ Համենեին:
Համենեին դատապարտել է նաև նախագահ Հոսնի Մուբարաքին` նրան անվանելով «Իսրայելի և Միացյալ Նահանգների սպասավոր»: Այաթոլլայի խոսքով` Մուբարաքի տապալման դեպքում ամերիկյան քաղաքականությունը տարածաշրջանում անդառնալի պարտություն կկրի: