Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը ԵԱ - 2011-2013 նախընտրական շրջանի խմբային փուլում C խմբում կխաղա Չեխիայի, Ուելսի, Չեռնոգորիայի և Անդորրայի հետ:
Վիճակահանության համաձայն, առաջին հանդիպումը հայ ֆուտբոլիստները կանցկացնեն Չեռնոգորիայի հավաքականի հետ հունիսի 7-ին Երևանում: Այնուհետև սեպտեմբերի 3-ին կհյուրընկալվեն Անդորրայում:
2011 թվականին Հայաստանի հավաքականը կանցկացնի ևս երեք հանդիպում. Սեպտեմբերի 6-ին Չեխիայի հետ, նոյեմբերի 11-ին Երևանում կկայանա պատասխան հանդիպում, իսկ նոյեմբերի 15-ին` Ուելսի հետ:
2012 թվականի հունիսի 12-ին Հայաստանում կկայանա Հայաստան-Անդորրա հանդիպումը, օգոստոսի 15-ին` Ուելս-Հայաստան և սեպտեմբերի 10-ին` Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումները, PanARMENIAN.Net-ին հաղորդել են Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունից: