Եվրոպայի խորհուրդը կոչ է անում Թուրքիային ապահովել ոչ մահմեդական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը: «Հարկավոր է առավել արդյունավետ քայլեր ձեռնարկել պաշտպանելու համար նրանց իրավունքները»,-ասվում է թուրքական կառավարությանը հասցեագրված ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի նամակում:
Համմարբերգը խորհուրդ է տվել բացել Ստամբուլի հունական եկեղեցու ճեմարանը, ինչպես նաև մտահոգություն է հայտնել Թուրքիայի կողմից Մարդու իրավունքների դատարանի որոշումների կատարման դանդաղ տեմպերով, գրում է Today's Zaman-ը: