5 փետրվարի 2011 - 16:16 AMT
Մյունխենում տեղի կունենա ՀՀ նախագահի և ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումը

Անվտանգության մյունխենյան համաժողովի շրջանակներում տեղի կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հանդիպումը: Հանդիպումն, ամենայն հավանականությամբ, կկայանա փետրվարի 5-ին Երևանի ժամանակով ժամը 21:00-ին: Սարգսյան-Քլինթոն բանակցությունների օրակարգի մասին դեռ չի հաղորդվում:

Մյունխենյան համաժողովի օրակարգում ընդգրկված է արդի հարցերի քննարկում, որոնք ծառացած են միջազգային հանրության առաջ, դրանք են` ֆինանսական ճգնաժամ, միջուկային զենքի չտարածում, զինաթափում և այլն: