6 փետրվարի 2011 - 16:13 AMT
«Արաբական սինդրոմը» տեղափոխվել է Բալկաններ

Սերբիայի մայրաքաղաքում աննախադեպ խոշոր ցույց է: Տասնյակ հազարավոր մարդիկ հավաքվել են Բելգրադի գլխավոր հրապարակում` պահանջելով սերբական կառավարության հրաժարականը: Ընդդիմության վերջին ժամանակների ամենախոշոր ցույցը տեղի է ունենում Սկուպշչինայի (Սերբիայի խորհրդարանի) շենքի դիմաց: Կարգը պահպանում են տասնյակ հազարավոր ոստիկաններ:

Սերբիայի ընդդիմադիր Առաջադեմ կուսակցությունն ու կուսակցության ղեկավար Տոմիսլավ Նիկոլիչը, որոնք գլխավորել են ցուցարարներին, արտահերթ ընտրություններ և աշխատավարձի բարձրացում են պահանջել:

Ընդդիմության կարծիքով` գործող իշխանությունները` դեմոկրատ Բորիս Տադիչի ղեկավարությամբ, չեն կարողանում լուծել Սերբիայի տնտեսական, սոցիալական ու արտաքին քաղաքական խնդիրները: Վերջերս երկրում գործադուլների ալիք բարձրացավ. ոստիկանները, տաքսիի վարորդները և դպրոցական ուսուցիչներն աշխատավարձի բարձրացում պահանջեցին, հաղորդում է Svodka.net-ը:

Կարճ ժամանակամիջոցում անկարգությունների վերածված հակակառավարական զանգվածային ելույթները միմյանց հաջորդելով տեղ են գտել Ալժիրում, Թունիսում, Եմենում, Եգիպտոսում, Հորդանանում և Թուրքիայում: