Փետրվարի 7-ին Լոնդունում սկսվում են WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին էքստրադիցիայի ենթարկելու մասին հիմնական լսումները: Ակնկալվում է, որ լսումները կտևեն 2 օր:
Շվեդիայի դատախազությունը պահանջում է հանձնել Ասանժին, որը Ավստրալիայի քաղաքացի է, երկու շվեդուհիների մեղադրանքների հիման վրա, այդ թվում նաև բռնաբարության վերաբերյալ:
Ասանժի դատապաշտպանները պնդում են, որ մեղադրանքները քաղաքականացված են: Սակայն վերլուծաբանների կանխատեսումների համաձայն մեղադրանքի հաստատման հավանականությունը մոտ 95 տոկոս է, հաղորդում է MIGnews.com-ը: