Փետրվարի 14-20-ը Դավիթ Նալբանդյանը մասնակցելու է «Copa Claro» մրցաշարին, որը տեղի է ունենալու Բուենոս Այրեսում: Մրցաշարում խաղալու են նաև 32 թենիսիստներ, որոնց շարքում լինելու են լավագույն արգենտինացի թենիսիստները:
Ինչպես հաղորդում է Նալբանդյանի պաշտոնական կայքը, հիմա նա մարզվում է և փորձելու է նվաճել այս տարվա առաջին տիտղոսը:
2011-ին Նալբանդյանը լավագույն արդյունք ցույց է տվել Օքլենդի մրցաշարում, որտեղ հասել է մինչև եզրափակիչ, բայց զիջել Դավիթ Ֆերերին և ATP վարկանիշում բարձրացել 19-րդ հորիզոնական: