Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատն Իրանի հետ ընկերական հանդիպումից առաջ պատմել է իր թիմի պլանների և EURO-2012-ի շրջանակներում Հայաստանի հավաքականի հետ խաղի մասին:
«Հայաստանի հետ խաղում ձախ պաշտպանությունում կարող են խաղալ Բերեզուցկին և Բիլյալետդինովը: Տորբինսկին այդ դերում չի դիտարկվում: Իրանի հետ խաղում Հայաստանից ոչ մի գաղտնիք լինել չի կարող: Երևանում հաղթելու է լավագույնը: Ինձ համար կարևոր է իմ թիմի խաղը: Չի կարելի բաց թողնել այնպիսի գոլեր, ինչպես Սլովակիայի և Բելգայի հավաքականների հետ հանդիպման ժամանակ: Հուսով եմ, որ մենք հաշվի կառնենք այդ փորձը»,- Ադվոկատի խոսքերը հաղորդում է sports.ru-ն:
Նա նաև նշել է, որ իր թիմի համար կարևոր է արդյունքը, և թիմի խնդիրն է դուրս գալ EURO-2012-ի եզրափակիչ: