7 փետրվարի 2011 - 15:33 AMT
Երևանում Նինո Կատամաձեի համերգի ամսաթիվը փոխվել է

«Շարմ Հոլդինգ» ընկերությունը հաղորդում է, որ Նինո Կատամաձեի համերգի օրը մարտի 22-ից տեղափոխվել է մարտի 21: Նախնական տեղեկատվության համաձայն, տոմսերի արժեքը կազմելու է 2000-12500 դրամ:

Նինո Կատամաձեն Երևանում համերգով հանդես է եկել 2008-ի սեպտեմբերի 12-ին: