9 փետրվարի 2011 - 09:29 AMT
Անօրինական գաղթականների մեկ երրորդը Եվրոպա է հասնում Թուրքիայով

«Ֆրոնտեքս ԵՄ» սահմանամերձ ծառայությունը հայտարարել է անվտանգության միջոցների խստացման մասին` Թուրքիայի տարածքով անօրինական գաղթը կրճատելու նպատակով: Հենց Թուրքիայով է անցնում անօրինական գաղթականների հիմնական հոսքը: «Ֆրոնտեքսի» հայտարարության համաձայն, դեպի Եվրոպա անօրինական գաղթականների մեկ երրորդը` հիմնականում Աֆղանստանից և Հյուսիսային Աֆրիկայից, որոնք ծովով հասնում են Հունաստան, որպես մեկնարկային կետ օգտագործում են Թուրքիան:

2011 թվականին «Ֆրոնտեքսը» մտադիր է խստացնել հսկողությունն ու հետախուզությունը հունա-թուրքական սահմանին, Միջերկրական և Էգեյան ծովերում, հաղորդում է Anadolu գործակալությունը: