9 փետրվարի 2011 - 14:04 AMT
2011-ին կհրատարակվի «Գեորգի Գարանյանի ստեղծագործությունների և գործիքավորումների նոտագրությունը»

2011-ին հրատարակվելու է «Գեորգի Գարանյանի ստեղծագործությունների և գործիքավորումների նոտագրությունը», որի մեջ մտնելու են լեգենդար երաժշտի ստեղծագործությունների ժողովածուն և նվագախմբի համար նոտաների ողջ կոմպլեկտը: Ինչպես հայտնում է Գեորգի Գարանյանի հիմնադրամի մամլո ծառայությունը, «Ստեղծագործությունների նոտագրության» առաջին թողարկման մեջ հրապարակվելու է հայտնի «Բալլադը»: Հրատարակիչները նոտաները միավորելու են մի քանի շարքի մեջ` «Գեորգի Գարանյանի երաժշտությունը», «Դասական ջազը Գեորգի Գարանյանի գործիքավորումներում», «Դասական երաժշտությունը ջազային մշակմամբ», «Ջազ ռուսական ձևով»:

Ավելի վաղ Գեորգի Գարանյանի հիմնադրամը որոշում է ընդունել «Էստրադային և ջազային գործիքավորման հիմունքները» դասագրքի մի քանի նմուշ հանձնել Կրասնոդարի Ռիմսկի-Կորսակովի անվան երաժշտական քոլեջի գրադարանային հիմնադրամին: Դասագիրքը նմանը չունի ոչ Ռուսաստանում, ոչ արտասահմանի երկրներում: