9 փետրվարի 2011 - 15:55 AMT
Հայաստանի առևտրային բանկերը 2010թ. 29,2 տոկոսով ավելացրել են իրենց ներդրումների ծավալը

Հայաստանի առևտրային բանկերի վարկային ներդրումների ընդհանուր ծավալաը 2010թ. դեկտեմբերի վերջի տվյալներով կազմել է 949,8 մլրդ դրամ՝ ավելանալով 29,2 տոկոսով կամ 214,6 մլրդ դրամով 2009-ի նույն ժամանակահատվածի համեմատ:

Ինչպես ասվում է ՀՀ ԿԲ ամենամսյա տեղեկատուի մեջ, ընդհանուր գումարից 905,5 մլրդ դրամը հատկացվել է երկրի ռեզիդենտներին, իսկ 44,3 մլրդ դրամը՝ ոչ ռեզիդենտներին:

Վարկային միջոցների 42,5 տոկոսը հատկացվել է դրամով, իսկ 57,5 տոկոսը՝ արտարժույթով:

Ռեզիդենտներին հատկացված վարկերի մեծ մասը նախատեսված էր արդյունաբերության ոլորտի համար՝ 203,8 մլրդ դրամ: Հաջորդում են՝ առևտրի ոլորտը՝ 184, 8 մլրդ դրամ, սպառողական վարկեր՝ 163,7 մլրդ դրամ, հիփոթեքային վարկեր՝ 88,1 մլրդ դրամ, շինարարության ոլորտ՝ 74,8 մլրդ դրամ: Բացի այդ, գյուղատնտեսական վարկերի ծավալը դեկտեմբերի ավարտին կազմել է 52,4 մլրդ դրամ, սպասարկման ոլորտում՝ 40,5 մլրդ դրամ, տրանսպորտի ու կապի ոլորտում՝ 25,7 մլրդ դրամ: