11 փետրվարի 2011 - 16:05 AMT
Nokia-ն և Microsoft-ը մտադիր են զարգացնել «նոր գլոբալ բջջային էկոհամակարգ»

Nokia և Microsoft ընկերությունները հայտարարել են ռազմավարական դաշինք ստեղծելու մասին, հաղորդում է «Կոմպյուլենտան»: Աղբյուրի տվյալների համաձայն, ընկերությունները մտադիր են զարգացնել «նոր գլոբալ բջջային էկոհամակարգը»: Համագործակցության շրջանակներում, Nokia-ն սկսելու է արտադրել սմարթֆոններ Windows Phone 7 օպերացիոն համակարգի հիման վրա: Microsoft-ը նույնպես մասնակցելու է Nokia սմարթֆոնների ստեղծմանը: Ռեսուրսի տվյալների համաձայն, Nokia-ն նախատեսում է վաճառել մինչև 150 մլն սմարթֆոններ Symbian-ի հիման վրա: Ընկերությունը նաև պատրաստվում է թողարկել սարքավորում MeeGo օպերացիոն համակարգի վրա: Nokia Maps քարտեզները դառնալու են Microsoft-ի քարտեզագրական ծառայությունների հիմքը: Իսկ հավելվածների և կոնտենտի Ovi Store խանութը դառնալու է Microsoft Marketplacе-ի մասը: