Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը ընտանիքի հետ հեռացել է Կահիրեից, սակայն Եգիպտոսի տարածքում է, հայտնել է Al-Arabiya հեռուստաալիքը:
Նախկինում այդ նույն հեռուստաալիքը հայտնել էր, թե Մուբարաքն իբր լքել է Եգիպտոսը:
Եգիպտոսի նախագահի գտնվելու վայրը դեռևս հայտնի չէ, թեև տեղեկություններ կան, որ նա գտնվում է Շարմ-էլ-Շեյխում: Կահիրեում և Ալեքսանդրիայում շարունակվում են ընդդիմության ցույցերը,տասնյակ հազարավոր մարդիկ են հավաքվել Կահիրեի Թահրիր հրապարակում: