14 փետրվարի 2011 - 15:33 AMT
ՀՀ ոստիկանության պատվիրակությունը կմասնակցի Եվրոպական ոստիկանական համագումարին

Փետրվարի 14-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:

Այցի ընթացքում ՀՀ ոստիկանության պետը հանդիպում կունենա ԳԴՀ ներքին գործերի պետական քարտուղար, դոկտոր Օլե Շրյոդերի հետ։ Կքննարվեն երկու գերատեսչությունների միջև համագործակցության հետ կապված հարցեր, ինչպես և կստորագրվի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության ներքին գործերի դաշնային նախարարության միջև համագործակցության մտադրության մասին» համատեղ հայտարարություն, ասվում է ոստիկանության մամլո հաղորդագրության մեջ։

Այցի շրջանակներում ՀՀ ոստիկանության պատվիրակությունը կմասնակցի նաև փետրվարի 15-ին և 16-ին Բեռլինում կայանալիք 14-րդ Եվրոպական ոստիկանական համագումարի աշխատանքներին: