14 փետրվարի 2011 - 16:34 AMT
Էլինա Դանիելյանը 9-րդ տեղն է զբաղեցրել շախմատի բաց մրցաշարում

Իտալական Բոլոնյա քաղաքում ավարտվել է շախմատի միջազգային բաց մրցաշարը, որին մասնակցել են հայ գրոսմայստերներ Էլինա Դանիելյանն ու Հրայր Սիմոնյանը:

Դանիելյանը 9 հնարավորից վաստակել է 6 միավոր և զբաղեցրել է 9-րդ տեղը, իսկ Սիմոնյանը վաստակել է 5,5 միավոր:

Հաղթող է հանդիսացել Ալեքսեյ Դրեևը (ՌԴ) 7 միավորով: 2-րդ և 3-րդ տեղերն են գրավել համապատասխանաբար Ալբերտո Դավիթը (Լյուքսեմբուրգ) և Ռոլանդ Սալվադորը (Ֆիլիպիններ), որոնք նույնպես 7-ական միավոր են վաստակել, սակայն զիջել են հաղթողին լրացուցիչ արդյունքներով, հաղորդում է armchess.am-ը: