14 փետրվարի 2011 - 17:41 AMT
Էդվարդ Անտինյան. Իր հարցազրույով Ռոբերտ Քոչարյանն ուզում էր հանգստացնել ՀՀԿ-ին

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույով ուզում էր հանգստացնել Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությանը (ՀՀԿ), գտնում է Հայաստանի Ռամկավար-Ազատական կուսակցության (ՀՌԱԿ) ատենապետ Էդվարդ Անտինյանը: «Քոչարյանն ուզում էր ցույց տալ, որ ՀՀԿ-ն իրեն նույնքան մոտ է, և որ կուսակցությունը կարող է չանհանգստանալ Քոչարյանի` իշխանության վերադառնալու դեպքում»,- նշել է նա: Ընդ որում, Անտինյանը նկատել է, որ միանգամայն նորմալ և բնական երևույթ է համարում, որ իշխող կուսակցությունն իր մասնակցության վերավերյալ խորհրդակցում է գործող նախագահի հետ:

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջերս տված հարցազրույցում հայտնել է, որ 2007 թվականի խորհրդարանական ընտրություններում ակտիվորեն մասնակցել է իշխող ՀՀԿ ցուցակի ձևավորմանը, ինչը ՀՀԿ որոշ ականավոր գործիչների դժգոհությունն է առաջ բերել: